Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բարսելոնի» հետ կայանալիք հանդիպումից առաջ «Միլանի» գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին խոսել է ակնկալիքնեերի մասին: Տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Մեզանից յուրաքանչյուրի համար դա կլինի անմոռոնալի մի հանդիպում: Մոլորակի լավագույն թիմին հաղթելու և 3 միավոր նվաճելու համար անհրաժեշտ կլինի անձնուրաց գործել: Մենք գիտենք, ինչպես հաղթել կատալոնցիներին:
«Բարսելոնը», բնականաբար, կփորձի ավելի շատ տիրանալ գնդակին, իսկ մենք էլ, մեր հերթին, պետք է սխալներից սերծ մնանք և գեղեցիկ խաղ ցուցադրենք: Պետք է փորձենք խաղալ այն ֆուտբոլը, որը մեզ մոտ ստացվում էր վերջին մի քանի հանդիպումների ժամանակ»,- նշել է Ալլեգրին: