տուն Քաղաքական Միջազգային Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի հետ

Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի հետ

265
0

21727ACF-58EC-4CF7-AD83-E3EE3B915D58_mw1024_n_s

Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն նոյեմբերի 1-ին հանդիպել է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ: Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը:

Նույն աղբյուրի համաձայն` Շեյխուլիսլամն Ինջիղուլյանի հետ հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի խնդրանքով: Հանդիպմանը ներկա են գտնվել ռուսական ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի առաջնորդ Ալեքսանդր Իշեինը, Ադրբեջանում հրեական համայնքի ղեկավար Մելիք Եվդաևը, Բաքվում կաթոլիկ համայնքի ղեկավար Վլադիմիր Ֆետեկեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Ինջիղուլյանը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել ադրբեջանական զինված ուժերի մոտ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here