Ներկայումս արդեն կասկած չի հարուցում այն փաստը, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կայանալու է: Հանդիպման հնարավոր հետևանքների և ակնկալիքների շուրջ Araratnwes-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ: Մեր զրուցակիցն իր խոսքում նշեց, որ առանձանապես մեծ հույսեր չի կապում ոչ այս հանդիպման, ոչ մի քանի հանդիպումների հետ: «Ինձ չի թվում , թե մեկ կամ մի քանի հանդիպումները կարող են ինչ-որ առաջընթաց ապահովել հիմնախնդրի լուծման ճանապարհին, քանի որ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի և ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի դիրքորորշումները որակական փոփոխություններ չեն կրել»,-նշեց քաղաքագետը: Մեր զրուցակցի կարծիքով ղարաբաղյան հիմնախնդրում դրական տեղաշարժ հնարավոր չէ նաև այն պարագայում, քանի դեռ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ է և փոփոխության հասնելու համար հարկավոր է, որպեսզի մյուս համանախագահները` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ դուրս մղեն ԱՄՆ-ին բանակցային գործընթացից: