ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկա մեկ ամսվա ըթնացքում կայցելեն տարածաշրջան: Ադրբեջանական AP գործակալության փոխանցմամբ` դիվանագետներն այստեղ կժամանեն նոյեմբերի սկզբին:
Նախ համանախագաները կժամանեն Բաքու, ապա Երևան: Լեռնային Ղարաբաղ այցելության մասին չի հաղորդվում: Նրանք կփորձեն ակտիվացնել բանակցային գործընթացը, ինչպես նաև նախապատրաստել Հայաստնի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Միջնորդները պատրաստվում են առաջակել նրանց (նախագահներին- խմբ.) հանդիպել: Ամեն ինչ կախված է կողմերից: Նրանց հմաձայնության դեպքում հանդիպումը կարող է կայանալ նոյեմբեր ամսվա վերջին», — ասել է գործակալության աղբյուրը: