տուն Աշխարհ Ալիևների կոռուպցիոն գործարքները կուսումնասիրի Մեծ Բրիտանիայի հետախուզությունը

Ալիևների կոռուպցիոն գործարքները կուսումնասիրի Մեծ Բրիտանիայի հետախուզությունը

219
0

Մեծ Բրիտանիայի հետախուզությունը և Ազգային հանցավորության գործակալությունը սկսելու են քննություն իրականացնել կոռուպցիոն գործարքներ իրականացնելու մեջ կասկածվող անձանց ֆինանսական և գործարար վարքագծի շուրջ: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։

Ադրբեջանում իշխող Ալիևյան ընտանիքի կողմից փողերի լվացման մասին անընդհատ նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս:

«Ազատություն ռադիոկայան»-ի բրիտանական աղբյուրի փոխանցմամբ, գաղտնի հետաքննության է ենթարկվելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողմից այդ երկրում իրականացվող բիզնես-կոմերցիոն գործունեությունը:

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման (Organized Crime and Corruption Reporting Project) նախագիծը 2017 թ. ամռան վերջին հրապարակել էր տեղեկություն, ըստ որի Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ: Նշվում է, որ գումարի մեծ մասը վճարվել է լոբբիստներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին ու գործարարներին: Վճարման սխեման հատկապես հաջող է անցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում 2013 թվականին Ադրբեջանի համար խիստ կարևոր զեկույցի քվեարկության ժամանակ: