տուն Աշխարհ Ալիևը ցանկանում է, որ Հայաստանը դատապարտվի Քոչարյանի ձերբակալության և Սարգսյանի գործի համար

Ալիևը ցանկանում է, որ Հայաստանը դատապարտվի Քոչարյանի ձերբակալության և Սարգսյանի գործի համար

550
0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի արտգործնախարարության պատվիրակության հետ հանդիպմանը, որը ղեկավարում է նախարար Մևլութ Չավուշօղլուն, բողոքել է ԵԽԽՎ-ի` Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ընդունած բանաձևի մասին:

Ալիեւի խոսքերով, Ադրբեջանում չկան քաղբանտարկյալներ, դրանք կան այլ երկրներում, սակայն Եվրոպայի խորհուրդը դրան ուշադրություն չի դարձնում։ Որպես օրինակ նա նշել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործերը։

«Կարող եմ բերել Հայաստանի օրինակը: Հայաստանի նախկին նախագահը մեկ տարուց ավելի է՝ ձերբակալված է: Նա ձերբակալվեց այն բանից հետո, երբ հայտարարեց, որ ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, եւ արդեն մեկ տարուց ավելի է՝ բանտում է։ Հետաքննություն է տարվում նաեւ Հայաստանի երկու տարի առաջվա նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ նույնպես հարուցվել է քրգործ, եւ, լրատվական դաշտում տարածված տեղեկությունների համաձայն, նրա գործը դատարանում է։ Հիմնական պատճառն այն է, որ նախկին նախագահները քննադատել են ներկա իշխանություններին»,– մեջբերում է Ալիեւի խոսքերը Trend գործակալությունը: