տուն Աշխարհ Ալիևը «բողոքել է» Նիկոլ Փաշինյանից

Ալիևը «բողոքել է» Նիկոլ Փաշինյանից

365
0

Ինչպես երեկ գրել էիինք, դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, որի ընթացքում Ալիևը հայտարարել է, որ հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեսանելի արդյունքներ չեն եղել՝ որպես պատճառ մատնանշելով «Հայաստանի ղեկավարության ոչ արդյունավետ քաղաքականությունը, հատկապես Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է և վերջ»։

«Եվ ես ուրախ եմ, որ և՛ ձեր, և՛ մյուս երկրների համանախագահները ճիշտ գնահատական են տվել, մեղմ ասած, այս տարօրինակ հայտարարությանը»,- նշել է  Ադրբեջանի առաջնորդը, իսկ Լավրովը համաձայնել է Ալիևի այն մտքի հետ, թե «պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է երկու կողմերի միջև ձեռք բերված ու ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքներից»:

%d bloggers like this: