տուն Մամուլ Ալիկ Սարգսյանը մեղադրանքը համարում է անփութություն. «Հրապարակ»

Ալիկ Սարգսյանը մեղադրանքը համարում է անփութություն. «Հրապարակ»

347
0

«Հրապարակ»-ը գրում է.

«Երեկ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին պաշտոնական չարաշահումների և կեղծիքի մեղադրանք առաջադրվեց։ Մենք կապվեցինք նրա հետ՝ ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր դեմ հարուցված գործին։ «Համարյա հումորով, ոչ մի լուրջ բան։ Այսօր կանչել են ու մեղադրանք են առաջադրել, մինչ այդ որևէ խոսակցություն չի եղել:

Անհեթեթ հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել` անփութություն, կոծկում` իմ հետ որևէ կապ չունեցող հոդվածներ։ Մեղադրում են այն օրերի նախագահի օգնականներ Գեւորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի հրահանգները կատարելու մեջ։ Ես երբևիցե որևէ կապ չեմ ունեցել իրենց հետ, դա ուղղակի աբսուրդ է։ Գրել եմ, որ մեղադրանքը չեմ ընդունում՝ թող քննություն կատարեն։ Կյանքը շատ շուտ ցույց կտա ամեն բան, յոթ սարերի հետեւում չէ»։ Ի՞նչ ցույց կտա։ «Ես գործ պարտակո՞ղ եմ, թե՞ չեմ։ Ցույց կտա, որ ես անմեղ եմ և այդ ամենի հետ ոչ մի կապ չունեմ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here