Armtimes.com-ը գրում է.
ՀՀ ոստիկանությունն այսօր տեղեկացրեց, որ օրերս համացանցում տարածված սկանդալային տեսանյութն արվել է շուրջ տասը տարի առաջ: Այսօր ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էր լրագրողների հետ զրույցում հայտարարել, որ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգելու տեսանյութը 2008-2010 թվականներին է արվել:
2008-2011 թվականներին ՀՀ ոստիկանապետ է եղել Ալիկ Սարգսյանը, որն այժմ որպես մեղադրյալ ներգրավված է Մարտի 1-ի գործում:
ՀՀ նախկին ոստիկանապետից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք ծանոթ չի եղել դեպքին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում