Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկին չորրորդ անգամ առաջադրել են նախագահի պաշտոնի համար՝ «Ազգային ազատագրական ճակատ» կուսակցությունից:
Այդ մասին հաղորդվել է կուսակցության հայտարարության մեջ:
Բուտեֆլիկը 2009-ի սեպտեմբերին հինգ տարով երրորդ անգամ էր ընտրվել երկրի նախագահ: Այն ժամանակ նա ստացել էր ընտրողների ձայների 90,24%-ը: Ընդ որում, ընդդիմադիր ուժերը հայտարարել էին ընտրությունների կեղծված լինելու մասին: