Ամերիկյան MSNBC հեռուստաալիքը որոշում է կայացրել փակել հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի երեկոյան թոք-շոուն։ Բոլդուինին մեղադրում են նույնասեռականներին վիրավորող արտահայտություններ անելու մեջ։
Նոյեմբերի կեսին Բոլդուինի և նրա տան մոտ հայտնված ֆոտոլրագրողի միջև ծագել է վեճ, որի ժամանակ դերասանը հայհոյանքներ է հնչեցրել՝ վիրավորելով ֆոտոլրագրողին՝ նրա սեռական կողմնորոշման համար։ Ավելի ուշ Բոլդուինը ներողություն է խնդրել այդ միջադեպի համար և հերքել, որ հոմոֆոբ արտահայտութոյւններ է թույլ տվել։
Հեռուստաալիքը չի նշել հաղորդումը փակելու պատճառները։