Ամերիկյան Reddit սոցցանցի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը փորձում է հայերեն սովորել: Այս մասին նա հայտնեց WCIT 2019-ի շրջանակներում Հայաստան այցի ժամանակ:
«Ես դեռ պետք է հայերենի վրա աշխատեմ: Դեռ չեմ կարողանում կարդալ, բայց կարող եմ ասել «շնորհակալ եմ», «ցտեսություն»,- ասաց Օհանյանը:
Ալեքսիս Օհանյանը շեշտեց, որ շատ է սիրում այն փաստը, որ հայերը մեծ տեղ են տալիս շախմատին. «Սա հիասքանչ հիմք է: Ես ուրախանում եմ, որ տեսնում եմ՝ ինչպես են երեխաները շախմատ խաղում: Շախմատի հմտությունները կօգնեն ծրագրավորմանը, որն այսօր իշխում է ողջ աշխարհը,- ասաց նա՝ նշելով,- հայերը պայծառ միտք ունեցող մարդիկ են՝ պայծառ ապագայով»: