տուն Աշխարհ Ալեքսանդր Մակեդոնացու մահվան իրական պատճառը

Ալեքսանդր Մակեդոնացու մահվան իրական պատճառը

462
0

Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառը եղել Է պանկրեոնեկրոզը (ենթաստամոքսային գեղձի հիվանդության սուր ձեւ), այլ ոչ թե մալարիան, որովայնային տիֆը կամ թոքաբորբը, ինչպես ավելի վաղ համարվում Էր: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Greek Reporter հրատարակությանը:

Ըստ Հունաստանի Արիստոտելի համալսարանի գիտնականների՝ դեռևս 1995 թվականին սկսված հետազոտության ընթացքում մասնագետները մանրակրկիտ վերլուծել են հիվանդության նշանները եւ Մակեդոնիայի թագավորի վերջին օրերը, որոնք նկարագրված են անտիկ պատմաբանների կողմից: Հետազոտության հեղինակի՝ բժշկության պատվավոր պրոֆեսոր դոկտոր Թոմաս Գերասիմիդիսի խոսքով, Ալեքսանդրի մահվան պատճառը դարձել Է սուր պանկրեոնեկրոզով պայմանավորված նեխավարակումը:

Այս հիվանդությունն իր հերթին զարգացել Է լեղաքարային հիվանդության, ինչպես նաեւ զորահրամանատարի կողմից կերակուրն ու ալկոհոլը չարաշահելու պատճառով, նշում Է պրոֆեսորը:

«Ախտանշանների սկիզբը բնութագրվում Էր ուժեղ փորացավով առատ կերակրից ու գինուց հետո, որն ուղեկցվում Էր տենդով ու օրեցօր վատացող վիճակով 14 օրվա ընթացքում»,-ասված Է հետազոտության մեջ: Ընդսմին հին հույն պատմաբանների աշխատությունների վերլուծությունից հետո Գերասիմիդիսը մերժել Է Ալեքսանդրի մահվան մյուս վարկածները, ներառյալ մալարիան, թոքաբորբը, որովայնային տիֆը, ինչպես նաեւ Արեւմտյան Նեղոսի տենդը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here