Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Թադևոսյանը երրորդ անգամ հայր է դարձել. լույս աշխարհ է եկել Ալեքսանդրի ու նրա կնոջ որդին: Ծնողները տղային Ալեքս են անվանել: Զույգը երկու դուստր ուներ:
ArmSport-ը շնորհավորում է Ալեքսանդր Թադևոսյանին՝ որդու լույս աշխարհ գալու առթիվ՝ փոքրիկին առողջ ու երջանիկ մանկություն մաղթելով:
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Ալեքսանդր Թադևոսյանը տևական ժամանակ հանդես է եկել Երևանի «Արարատում», «Փյունիկում», «Միկայում» և մի շարք այլ ակումբներում: Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2011 թվականին էլ «Միկայի» կազմում նվաճել է երկրի Գավաթը: Հանդես է եկել նաև Լիբանանի առաջնությունում՝ պաշտպանելով «Ալ-Ահեդի» գույները, որի կազմում 2011/12 մրցաշրջանում դարձել է Լիբանանի առաջնության բրոնզե մեդալակիր: Եղել է Հայաստանի ազգային հավաքանի լավագույն պաշտպաններից մեկը, Ազգային թիմի կազմում մասնակցել է 41 հանդիպման:
Աղբյուրը՝ Armsport.am