տուն Հասարակություն Առողջապահություն Ալերգիկները խոցելի՞ են կորոնավիրուսով վարակվելու տեսանկյունից. մեկնաբանում է մասնագետը

Ալերգիկները խոցելի՞ են կորոնավիրուսով վարակվելու տեսանկյունից. մեկնաբանում է մասնագետը

470
0
Սեզոնային ալերգիա

Վերջերս ռուսական մամուլում հրապարակումների հանդպեցինք, որոնցում նշվում էր, թե ալերգիա՝ հատկապես գարնանային ալերգիա ունեցողներերը կարող են ավելի խոցելի լինել կորոնավիրուսով վարակվելու տեսանկյունից: Նման հրապարակումների հավանականությունը պարզելու նպատակով AraratNews.am-ը կապ է հաստատել ալերգոլոգ-իմունոլոգ Մարգարիտա Հովհաննիսյանի հետ:

AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում ալերգոլոգը նշեց, որ ալերգիկ պացիենտների մոտ դիմադրողականությունն ավելի ընկած է լինում, քան ավելի առողջ մարդկանց մոտ:

«Երբ դիմադրողականության անկում է տեղի ունենում, մարդու օրգանիզմը հակում ունի ավելի շուտ ընկալելու բոլոր վիրուսները: Կորոնավիրուսի վերաբերյալ հստակ, 100 տոկոսանոց պատասխան ես իրավունք չունեմ ձեզ տալ, քանի որ այդ առումով մասնագետ չեմ, բայց ելնելով նրանից, որ լորձաթաղնթներն ավելի բորբոքված են լինում այդ ժամանակ. կոնյուկտիվիտ և քթի լորձաթաղանթի բորբոքում է տեղի ունենում, ես կարող եմ 50 տոկոսով ասել, որ հնարավոր է՝ ալերգիկներն ավելի շուտ և արագ կորոնավիրուսն ընկալեն, ինչպես նաև բոլոր վիրուսները»,- նշեց ալերգոլոգը:

Նա ընդգծեց, որ սեզոնային պոլինոզի ժամանակ տեղի է ունենում աչքի լորձաթաղանթի բորբոքում, որն ավելի արագ կարող է ինֆեկցիան ընկալել: Ինքն անձամբ և բոլոր ալերգոլոգներն իրենց պացիենտներին, առհասարակ, խորհուրդ են տալիս ծաղկման շրջանում (բարդիների ծաղկում) քիչ դուրս գալ տնից, քիչ շփվել, նույնիսկ՝ եթե քամի է լինում, պատուհանները փակել: Տնից դուրս գալիս անպայման պետք է փակ լինեն վերին շչուղիները, այսինքն՝ անհրաժեշտ է բժշկական դիմակ կրել և ակնոցներ, որոնք ալերգիկ պացիենտին պաշտպանում են փոշուց, արևից և այլն:

Ալերգոլոգը հավելեց, որ ալերգիկ պացիենտները պետք է պարտադիր ակնոց և դիմակ կրեն և սա պարզապես խորհուրդ չէ:

Օլյա Շահինյան