տուն Հասարակություն Իրավական Ալեն Սիմոնյանը Լևոն Երանոսյանի գործով դատարանում է

Ալեն Սիմոնյանը Լևոն Երանոսյանի գործով դատարանում է

336
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը: Այսօրվա նիստին որպես տուժող դատարան էր եկել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Այս մասին գրում է factor.am-ը,  վերջինս ասել է, որ նյութական պահանջ չունի: Դատական նիստի մեկնարկին դատարանը ընթերցեց տուժողներից Զավեն Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի գրությունը, որով նա նշում էր, որ առողջական խնդիրներ ունի և այսօրվա նիստին ներկայանալ չի կարող:

Եգորյանը խնդրում էի նիստը հետաձգել, դատարանը, սակայն, հաշվի առնելով կողմերի առարկությունները նիստը չհետաձգեց: Լևոն Երանոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Ըստ նախաքննական մարմնի՝ 2018 թ. ապրիլին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here