տուն Քաղաքական Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի հետ հանդիպման և գազի գնի հնարավոր թանկացման մասին

Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի հետ հանդիպման և գազի գնի հնարավոր թանկացման մասին

272
0

Այսօր՝ հունվարի 17-ին, ՔՊ գրասենյակ է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանդիպել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Հանդիպումից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել:

«Քննարկեցինք 2020 թվականի մեր տեսլականը, հարց հղեցինք վարչապետին, նրանից պատասխաններ ստացանք: Մշտապես նման հանդիպումներ եղել են և լինելու են, և որևէ արտառոց բան չկա դրանում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին տեղեկությանը և նշել, որ ունի նույն ինֆորմացիան, ինչ բոլորը:

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ նման բան չկա»,- հավելել է Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ «Գազպրոմ Արմենիան» հնարավոր է՝ գազի սակագնի թանկացման հայտ ներկայացնի: Տեղեկությունը, ըստ էության, չէին ժխտել «Գազպրոմ Արմենիա»-ում: