«Ես չեմ կարծում , որ ինքը բլոգեր էր, առավել եւս, որ տարածվել են լուսանկարներ , որտեղ նա շատ ակտիվ գործունեություն է ծավալում»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Միլանում հայ համայնքի հետ վարչապետի հանդիպմանը արձանագրված միջադեպին։
Ըստ Սիմոնյանի, այդ միջադեպը եւս մեկ անգամ վկայեց հայկական կողմի պատրաստակամության եւ տեսակի մասին, իսկ միջադեպը եւս մի փորձ էր՝ սնուցելու այն ռազմատենչ հայտարարությունները, որոնք ադրբեջանական կողմից արվում են, որպեսզի Ալիեւն ասի, որ մեր երկրում այլեւս ոչ մի խնդիր բացի հայերից չկա։ «Դատապարտում եմ եւ էժանագին հնարք եմ համարում»,-ասաց նա։
Հիշեցնենք Միլանում հայ համայնքի հետ հանդիպմանը բլոգեր ներկայացած ադրբեջանցին ագրեսիվ տոնայնությամբ հարցեր էր ուղղել ՀՀ վարչապետին, պահանջել «վերադարձնել Շուշին, ազատել Իլհամին ու Շահբազին» (խոսքը Արցախում պատիժը կրող ադրբեջանցի դիվերսանտների մասին է,-խմբ.) ։Գարեգին Նժդեհի օրակարգ հայ-ռուսական հարաբերություններում չկա։
Անդրադառնալով անվտանգության խնդրին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Պարոն Փաշինյանի անվտանգության աշխատակիցները տեղում են եղել եւ տեղում կան, ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ ընդունող կողմը պարտավոր է ապահովել պարոն Փաշինյանի եւ որեւէ այլ գործչի անվտանգությունը, բայց ինչպես տեսաք մեր անվտանգության աշխատակիցները եւս տեղում էին եւ իրավիճակը վերահսկում էին»։
ԱԺ փոխնախագահը չմեկնաբանեց ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, թե ԼՂ-ն Սովետական Ադրբեջանի կազմից է անկախացել։
Անդրադառնալով Միլանում Նիկոլ Փաշինյանի ՝ 1996-ի ընտրություններին առնչվող հայտարարությանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես չեմ ասում, որ որեւէ քաղաքական գործչի, որ չարիք է եղել ընտրությունների հետ կապված։ Ես կարող եմ ասել, որ 1996թ ընտրությունները չեն արտացոլում այն իրողությունները, որը կար եւ դրան հետեւեց հրաժարականը, որը նաեւ այդ ընտրությունների պատճառ էր հանդիսանում եւ մենք պետք է բոլոր ժամանակահատվածներին ճիշտ գնահատական տանք եւ դա այդ գնահատականն էր»։