Տուլայի «Արսենալի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը կգլխավորի Մոսկվայի «Սպարտակը» Մոսկովյան ակումբի ղեկավարությունն ու մարզիչը համաձայնեցրել են պայմանագրի բոլոր պայմանները: Այս մասին հաղորդում է Sport.ru-ն:
Ալենիչևը «Սպարտակի» նախկին խաղացող է, նրա կազմում դարձել է Ռուսատսանի իննակի չեմպիոն, երբ 90-ականներին մոսկովյան ակումբը չուներ իրե հավասարը Բարձրագույն առաջնությունում:
Ալենիչև Տուլայի թիմի հետ հասել է զգալի հաջողության: Այն գրեթե ապահովել է իր տեղը Պրեմիեր լիգայում:
Հիշեցնենք, որ «Սպարտակում» են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը: