Ամերիկյան Ֆլորիդա նահանգում հանցագործը Ալբերտ Էյնշտեյնի դիմակով գողություն է կատարել բանկում: Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը:
Թերթը նշում է, որ չնայած տղամարդը զենքով չի սպառնացել, բայց աշխատակիցները, միևնույնն է, նրան տվել են որոշակի գումար: Դեպքի վայրից հանցագործը հեռացել է մեքենայով, որը վարում էր նրա օգնականը: Ոստիկանությունն առայժմ չի կարողացել պարզել հանցագործի և նրա օգնականի ինքնությունը: