տուն Լուրեր Ալավերդինˋ բնապահպանական խնդիրների լուծման նախաշեմին

Ալավերդինˋ բնապահպանական խնդիրների լուծման նախաշեմին

163
0

_MG_8821

Շուրջ 14 հազար բնակիչ ունեցող Ալավերդի քաղաքում հիմնական աշխատանքային զբաղվածությունն ապահովում է պղնձամոլիբդենային գործարանը, որտեղ աշխատում են 1200 ալավերդցիներ:

Ալավերդու փողքաղաքապետ Արթուր Վարոսյանի հետ զրույցում, պարզվեց, որ ալավերդցիների 400-ից 600-ը ընդգրկված են Թեղուտի հանքավայրի կառուցման աշխատանքներում: Բացի այդ Ալավերդում կան քարի, կահույքի բազմաթիվ արտադրամասեր, որտեղ նույնպես աշխատում են ալավերդցիները մի որոշ մասը:

«Գործարանի վերաբացվելուց հետո կարող ենք ասել, որ արտագաղթը չի աճել, քանի որ այստեղ արդեն աշխատանք ունեն մարդիկ, մնում են: Միջին աշխատավարձը Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում կազմում է 60-70 հազար դրամ»,-ասում է Արթուր Վարոսյանը եւ հավելում, որ արտագնա աշխատանքի գնացողներ էլ կան, սակայն քաղաքապետարանում հստակ թիվ չունեն գրանցված :

2012 թ-ի հետ համեմատˋ Ալավերդու բնակչության թիվը, ըստ կառավարության կատարած հաշվարկների համար տրամադրվող դոտացիաների , ցույց են տալիս նվազում շուրջ 2000 բնակչով:

Սոցիալապես անապահով ընտանիքների կարգավիճակը հաշվի առնելովˋ քաղաքապետարանի բյուջեից ամեն տարի հատկացվում է 2,5 մլն. դրամ գումար՝  մոտավորապես 250 անապահովների օգնության համար:

«Մենք նաեւ 32 շաբաթական հղիներին ենք ամեն տարի սննդօգնություն տալիս: Այս տարի մեր բնապահպանական գումարը, որ տրամադրվել է բնապահպանության նախարարությունից, կազմել է 120 միլիոն դրամ: Այդ գումարից 4,5 միլիոն դրամը տրամադրել ենք շուրջ 225 հղի կանանց , որոնք գրանցված են հենց Ալավերդում»,-ասում է Վարոսյանը:

Նա նշում է, որ գործարանի աշխատանքների հետ կապված  առողջական խնդիրներ կլինեն մարդկանց մոտ, եւ 2014 թ-ից բնապահպանական ծրագրով իրականացվելու է նաեւ  համայնքային պատվեր. քաղաքի բնակիչներինˋ թե տղամարդկանց, թե կանանց բուժզննության ենթարկել ուռուցքների դեմ:

Բնապահպանական խդիրները լուծելու համար, Վարոսյանը նշում է, որ 120 մլն դրամից 40 մլն-ը նախատեսվել է 2014 թ. քաղաքում զբոսայգու կառուցման համար, 10 միլիոն դրամը՝ աղբարկղների ձեռքբերման համար: Իսկ 120 մլն դրամից 9 միլիոնը հատկացվելու է մանկապարտեզների սաներին վիտամիններով հարուստ սննդով ապահովելու համար: Ալավերդու մանկապարտեզներ հաճախում են շուրջ 425 երեխա:

Լիլիթ Առաքելյան

_MG_8828

_MG_8825_MG_8827

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here