Ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հունվար ամսին վիճաբանություն է տեղի ունեցել Ալավերդի քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Կարեն Փարեմուզյանի և 41-ամյա Երվանդ Խաչատրյանի միջև։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը` հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, վիճաբանության ժամանակ Կ. Փարեմուզյանը մարմնի տարբեր մասերում ստացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած վերքեր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Փարեմուզյանը Ալավերդու նախկին քաղաքապետն է, որը ներկայումս աշխատում է որպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Թումանյան» մասնաճյուղի տնօրեն, իսկ Ե. Խաչատրյանն աշխատում է «Թեղուտ» ՓԲԸ-ում։