ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 28-ին կայացել է Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի 2020 թվականի փետրվարի պարապմունք-քննարկումը, որը վարել է ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Քննարկմանը ներկա էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների պետերը, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի պետը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա ՊՈԱԿ-ի պրոռեկտորը:
Քննարկման ընթացքում ԱԻՆ ՓՈւՎ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը Փրկարար ծառայության ղեկավար կազմին ներկայացրեց ՀՀ տարածքում բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ հրահանգը:
Հրդեհների վերլուծության իրականացման առանձնահատկությունների մասին հանգամանորեն ներկայացրեց ԱԻՆ ՃԿՊԱ պրոռեկտոր փ/ծ գնդապետ Ս. Կյուրեղյանը:
Փրկարար ուժերի վարչության պետ Տ. Պետրոսյանը ներկայացրեց ԱԻՆ համակարգում անցկացվող «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխության նոր չափորոշիչները և անվանակարգերը:
Ծառայության կազմակերպման վարչության պետ փ/ծ գնդապետ Տ. Ավագյանը ներկայացրեց ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցների գործունեության գնահատման չափորոշիչների որոշման կարգի մասին նախագիծը:
Աշխատանքային խումբը փ/ծ տնօրեն Վ. Գաբրիելյանի գլխավորությամբ անցկացրեց հրդեհների վերլուծության կազմակերպումը Երևան քաղաքում և մարզային փրկարար վարչություններում թեմայով շտաբային վարժանք:
Փրկարար ծառայության տնօրենն ամփոփելով փետրվար ամսվա ուսումնական խմբի պարապմունքները, խոսելով փրկարար ծառայողների մասնագիտական պատրաստվածության մասին՝ հայտնեց, որ այսուհետ ՓԾ համակարգի բոլոր ուսումնական պարապմունքներում կհամադրվեն աշխատակիցների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները»,- նշված է հաղորդագրության մեջ: