Այսօր Ռուսաստանի Տյումեն քաղաքում արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացրել է զորավարժություն, որի նպատակն է եղել՝ պատրաստել անձնակազմին քիմիական հնարավոր աղետի դեպքում։
Առաջին հայացքից այս «անմեղ» ձեռնարկն իսկական իրարանցում է առաջացրել ռուսական ԶԼՄ-ներում։ Բանն այն է, որ զորավարժությունների մասին առաջին հաղորդագրության մեջ նշված է եղել 55 զոհվածի և 150 վիրավորի մասին, սակայն չի տեղեկացվել, որ դրանք զորավարժություններ են։ Շատ կայքեր դա տարածել են որպես փաստ, ինչի հետևանքով ԱԻՆ-ը ստիպված է եղել նոր հաղորդագրություն տարածել։