տուն Հասարակություն ԱԻՆ պաշտոնյան նավով 15 միլիոն դրամի վնաս է պատճառել պետությանը

ԱԻՆ պաշտոնյան նավով 15 միլիոն դրամի վնաս է պատճառել պետությանը

118
0

ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2016 և 2018 թվականների մայիսից սեպտեմբեր ամիսներին որոշ անձանց թույլատրել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող նավը օգտագործել որպես զբոսանավ և առանց պետական գրանցման իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ զբոսաշրջիկների համար Սևանա լճում կազմակերպված նավագնացությունների արդյունքում հավաքագրել են ընդհանուր 15․000․000 դրամ՝ պետությանը պատճառելով էական վնաս։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here