2018 թվականին փրկարար ծառայությունում դրամական խրախուսում ստացել է 618 մարդ, անցյալ տարի՝ 3400:
Այս մասին 2019 թ. աշխատանքային տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նա տեղեկացրեց, որ մշակվում է բալային համակարգ, որով կխրախուսեն լավ աշխատողներին. լավ աշխատողը կստանա շատ, վատ աշխատողը քիչ կստանա կամ չի ստանա: