Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ ԱԻՆ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի մամուլի ասուլիսը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԱԻՆ-ի կատարած աշխատանքները ներկայացրեց Արմեն Հարությունյանը:
Նախարարի տեղակալն ասաց, որ հաշվետու ժամանակում ԱԻՆ-ի փրկարար ծառայության ճգնաժամային ազգային կենտրոն ստացվել է 1107 ահազանգ՝ կորանավիրուսով պայմանավորված, որոնցից 609 կորոնավիրուսի վարակի ահազանգման, 498 բաձր ջերմության դեպք և հոգեբանական աջակցության 411 դեպք:
Արմեն Հարությունյանն ընդգծեց, որ ԱԻՆ-ի հոգեբանական ծառայությունը անցել է հեռահար աշխատանքի և անհրաժեշտության դեպքում կտրմադրի հոգեբանական աջակցություն:
ԱԻՆ-ը սերտորեն համագործակցում է պետական մյուս կառույցների հետ: Նախարարությունը կապի մեջ է ԱՆ-ի և Ոստիկանության հետ: Փրկարար ծառայությունը ամեն մարզում ունի 10-ական, իսկ Սյունիքում և Երևանում՝ 20-ական աշխատակից:
Մինչ օրս ԱԻՆ-ը իրականացրել է թվով 7376 վարակազերծման աշխատանք: Նախարարության աշխատակիցները ախտահանման լայնածավալ աշխատանքներ են իրկանացնում Երևանում:
Արմեն Հարությունյանն ասաց. «Ցավոք, մեր համակարգում կան կորոնավիրուսով վարակվածներ, քանի որ մեր աշխատակիցները ևս գտնվում են ռիսկային գոտում: Հորդորում եմ պահպանել պարետի որոշուները հետագա բարդություններից խուսափելու համար»:
Հայկ Մագոյան