Արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: Ucom-ի բաժանորդները ԱԻՆ-ից հաղորդագրություն են ստացել, որում նշված է.
«Հարգելի քաղաքացիներ,
նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-10 աստիճանով: Խնդրում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»: