ԱԻՆ-ը Երևանում ուժեղ երկրաշարժ սպասվելու մասին

    298
    0

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա Երևանում ուժեղ երկրաշարժ սպասվելու մասին տեղեկատվություն տարածելու համար: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

    «Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի:

    Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»,- նշված է հաղորդագրության մեջ:

    Հունվարի 9-ի երեկոյան խուճապ էր տարածվել Երեւանի «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում։ Այցելուները համացանցից տեղեկություններ են կարդացել, թե երկրաշարժ է լինելու եւ  խուճապի մատնված զանգվածաբար սկսել են լքել շենքը։