տուն Հասարակություն ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

203
0

 Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մկրտչյանը։

 «Ընթացքը փոքր-ինչ ծանր է։ Ցավոք, վարակվել է նաև կինս։ Ստանում ենք անհրաժեշտ բուժում։ Ամեն ինչ լավ կլինի, սա նույնպես կհաղթահարենք»,- գրել է Մկրտչյանը։

Մինչ այս պահը կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել են Ազգային ժողովի 5 պատգամավորներ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը և Վիկտոր Ենգիբարյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը։