տուն Քաղաքական ԱԺ պատգամավորները հանրաքվեի «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չեն ներկայացրել

ԱԺ պատգամավորները հանրաքվեի «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չեն ներկայացրել

159
0

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ 2020 թվականի փետրվարի 17-ը ներառյալ դիմում չի ներկայացվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

«Նման դեպքերում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը կարող է դիմել  Կենտրոնական ընտրական հանձնաժողով` «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու նպատակով:

Քաղաքացիների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել  2020 թվականի փետրվարի 18-ից: Դիմումը կարող է ներկայացվել աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00:

Գրությանը (դիմումին) կից ներկայացվում է «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը՝ ստորագրված քաղաքացիների կողմից, և որոշումը ստորագրած «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները:

Մեկից ավելի գրություններ (դիմումներ) ստացվելու դեպքում դրանք քննարկվելու են` ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելու հերթականության»,- ասվում է հաղորդագրության մեջ: