տուն Լուրեր ԱԺ-ում քվեարկություն տեղի չի ունեցել. ցուցարարներն երթով գնացին նախագահի նստավայր

ԱԺ-ում քվեարկություն տեղի չի ունեցել. ցուցարարներն երթով գնացին նախագահի նստավայր

289
0

31

ԱԺ դիմաց հավաքված ցուցարարների մոտ դուրս եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց ակցիայի մասնակիցներին իրենց պայքարի համար` նշելով, որ չորս խմբակցությունները, որոնք դեմ են այս օրենքին, ուժեղ են հենց ցուցարարներով, որոնք իրենց քանակով ճնշում են գործադրում ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, այսինքն` իշխանության վրա:

Արամ Մանուկյանը նշեց, որ այսօր քվեարկություն տեղի չի ունեցել, այն կլինի վաղը` ժամը 12:00-ին և խնդրեց, որ ակցիայի մասնակիցները ստվարացնեն իրենց շարքերը, ինչը հաջողության միակ գրավականն է:

Պատգամավորը հավելեց, որ իշխանությունը վախենում է մասսաներից, և միայն հոծ բազմությունը կարող է ստիպել իշխանությանը լսել իր պահանջը:

Առաջարկ եղավ ներկայացուցիչներ ուղարկել ԱԺ ակցիայի մասնակիցների պահանջները խմբակցություններին ներկայացնելու համար, սակայն ակցիայի մասնակիցների մեծ մասը դեմ հանդես եկավ` նշելով, որ պահանջները վաղուց ներկայացված են, իշխանությունը տեղյակ է դրան և բանակցելու կամ քննարկելու ոչ մի բան չունեն:

Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան 26` իրենց պահանջը ներկայացնելու ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Այս պահին ցուցարարները հավաքվել են նախագահի նստավայրի դիմացի մայթին, Բաղրամյան 26-ի դիմաց կուտակվում են ոստիկանական ուժեր, այդ թվում նաև կարմիր բերետավորներ, որոնք ժամանեցին հենց նոր: Ոստիկանները շրջափակել են ցուցարարներին, փակել են նախագահի նստավայրի մայթը: Ցուցարարները պահանջագիր են փոխանցել նախագահին:

Այս մասին գրում է hetq.am-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here