տուն Քաղաքական Ժողովուրդը մուրացկան չէ, ինչպես փորձում եք ներկայացնել. ՀՀԿ-ականը` կառավարությանը

Ժողովուրդը մուրացկան չէ, ինչպես փորձում եք ներկայացնել. ՀՀԿ-ականը` կառավարությանը

292
0

Parlaiment-dahlij-1 alalakkkk

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հակոբ Հակոբյանն այսօր «Զբաղվածության մասին» օրինագծի քննարկման ժամանակ շատ կարճ ամփոփիչ ելույթ ունեցավ, որը կառավարության հասցեին ուղղված քննադատություն էր: Նա ընդգծեց, որ զբաղվածության ոլորտն, իրոք, անմխիթար իրավիճակ է:

«Իշխանությունը մեկ խնդիր ունի՝ օգնել, որ ժողովուրդը կարողանա իր աշխատանքով ապրել: Ժողովուրդը մուրացկան չէ, ինչպես փորձում եք ներկայացնել»,- ասաց նա:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ պետք չի ժողովրդի պահանջը բավարարել քիչ փողով: «Պետք է մարդուն տալ փող, որ իր պահանջը բավարարի և կախված չլինի հազար կամ երկու հազար դրամից»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here