տուն Քաղաքական Հայաստան ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ

ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ

385
0

Հոկտեմբերի 18-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով:

Լսումների հիմնական նպատակն է ներկայացնել ՀՀ կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում տեղ գտած հիմնական կարգավորումների հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ քննարկել դրանց հետ կապված որոշակի լուծումներ:

Լսումների ընթացքում կներկայացվեն նաեւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից պատրաստված հաշվետվությունը՝ գործող օրենքի հետ կապված, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձը:

Լսումները նախատեսված են հատկապես արտախորհրդարանական կուսակցությունների, փորձագիտական կառույցների, լրատվամիջոցների եւ բոլոր հետաքրքվողների համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here