ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կրկին հիշել է հայտնի օֆշորային սկանդալը: Նա նախ նկատել է, որ թեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ է հոգնում կոռուպցիայի մեջ մեղադրելու հարցերից, բայց ամեն դեպքում ուզում է իմանալ, թե օֆշորային սկանդալից մաքրվելու վարչապետի ջանքերը ուր են հասել եւ նա ինչ ունի ասելու ԱԺ-ին: Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ինքն ամենաշահագրգիրռ անձն է, որ ցանկանում է այդ խնդիրը բացահատվի: «Ես չեմ երաշխավորել որեւէ մեկին, լիազորագիր չեմ ներկայացրել, երբեւիցե Կիպրոսում չեմ եղել եւ նման ընկերություն չեմ գրացնել»,- հայտարարել է վարչապետը եւ եւս մեկ անգամ կրկնել, որ ցանկացած մարդու անունով կարելի է ձեռնարկություն գրացել, անգամ մեռած մարդու, եւ որ այս ամենն ապացուցվող է:
Նա նշել է, որ այս ամբողջ պատմության նպատակը մեկն էր` վարկաբեկել երկրի վարչապետին: Զուրաբյանն էլ իր հերթին նկատել է, որ այդ պնդումները գուցե ապացուցվող են, բայց արդեն քանի ամիս է անցել՝ որեւէ բան չի ապացուցվել: «Մեր նպատակը վարկաբեկելը չէ, այլ պետության վրայից այդ կեղտը մաքրելը»,-նշել է Զուրաբյանը: