ՀՀ Ազգային ժողովում կստեղծվի Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով:
Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, խորհրադարանում հայտնեց ստեղծվելիք հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվել է 11, իսկ հանձնաժողովը գործելու է 6 ամիս ժամկետով:
«2019 թ. նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հրապարակեց փաստեր այն մասին, որ Երևան քաղաքին գույք նվիրաբերած մի շարք տնտեսավարող սուբյեկտներ նույն ժամանակահատվածում քաղաքապետարանի կողմից ստացել են որոշումներ, ինչպես օրինակ՝ շինարարական թույլտվություն կամ ինքնակամ կառույցների օրինականացման թույլտվություն»,- իր ելույթում նշեց պատգամավորը: