Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ժամը 15:22-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում: Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին: Ժամը 18:20-ին փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: