տուն Քաղաքական ԱԺ-ում արտահերթ նիստ կլինի. վարչապետը ելույթ կունենա

ԱԺ-ում արտահերթ նիստ կլինի. վարչապետը ելույթ կունենա

277
0

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին ապրիլի 28-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Օրակարգում ընդգրկված է մի քանի հարց, որոնցից մեկը վերաբերում է  2020 թ. բյուջեում փոփոխություններ անելուն: ՀՀ վարչապետը այդ հարցի առնչությամբ հանդես կգա ելույթով:

Խորհրդարանում կքննարկվի նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելը: