Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր ԱԺ ոչ իշխանական կուսակցությունները հանդիպելու և քննարկելու էին առաջիկա անելիքները: Ավելի քան 1 ժամ է, ինչ չորս կուսակցությունների ներկայացուցիչները փակվել են ԱԺ ՀՅԴ խմբակցության սենյակում և դուրս չեն գալիս: Քիչ առաջ քննարկումների սենյակից դուրս եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և տեղեկացրեց, որ քննարկումները դեռ մեկ ժամ էլ կշարունակվեն: