Ազգային ժողովում սկսվել է Գլխավոր դատախազի նշանակման փակ գաղտնի քվեարկությունը : ԱԺ խմբակցություններից ՀԱԿ-ը և Ժառանությունը դեմ են քվեարկելու Գևորգ Կոստանյանի թեկնածությանը, ՀՅԴ-ում միասնական դիրքորոշում չկա, իսկ ԲՀԿ-ն ձեռնպահ է մնացել դիրքորոշում հայտնելուց: Նկատի ունենալով վերոնշյալը և ԱԺ-ում ուժերի դասավորվածությունը, կարող ենք ասել, որ Գլխավոր դատախազի նշանակումը կայացած փաստ է, իսկ հետագա գործընթացները զուտ ֆորմալ բնույթ են կրելու: