տուն Քաղաքական ԱԺ-ն քննարկում է օտարերկրացիներին Հայաստանից արտաքսելու օրինագիծը

ԱԺ-ն քննարկում է օտարերկրացիներին Հայաստանից արտաքսելու օրինագիծը

217
0

Խորհրդարանն այսօր քննարկում է Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացիներին արտաքսելու հիմքերն ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:

«Ներկայիս կարգավորումներով օտարերկրացու՝ Հայաստանից արտաքսումը կատարվում է նրա՝ Հայաստանում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, ապա այս կարգավորումներով ստեղծվում են մեխանիզմներ, որ եթե նա կատարի քրեորեն հետապնդելի արարք և դատապարտվի ազատազրկման, այդ դեպքում ևս կունենանք արտաքսման այդ հնարավորությունը»,- ասաց Գրիգորյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here