Սահմանադրական դատարանի նախագահին և որոշ դատավորների փոխարինելու օրենքի նախագիծը՝ ԱԺ-ի այսօրվա քննարկման թեմայի առանցքում:
Օրենքի նախագծով նախատեսվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:
Իսկ այն դատավորը, ում պաշտոնավարման 12 տարին չի լրացել մինչ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, կշարունակի պաշտոնավարումը:
Միայն Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջադրել ՍԴ դատավորների թափուր պաշտոններում` մեկամսյա ժամկետում:
Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է:
Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:
Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: