տուն Քաղաքական Հայաստան ԱԺ-ն քննարկեց խնամակալության նպաստ սահմանող օրենսդրական նախագիծը

ԱԺ-ն քննարկեց խնամակալության նպաստ սահմանող օրենսդրական նախագիծը

270
0

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը։ Նախագծով առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ:

«Նախագծով առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ, և այդ իրավունքը վերապահել 14 տարին չլրացած անչափահասների խնամակալներին, որոնք ֆիքսված են խնամակալության համակարգում: Առաջարկվում է խնամակալ նշանակված անձանց հաշվառումը խնամակալության նպաստի համակարգում իրականացնել ՀՀ կառավարության սահմանած չափորոշիչների համաձայն»,- ասաց նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Նա նշեց, որ քննարկումը սահուն է անցել, կառավարության՝ տեխնիկական փոփոխությունների հետ կապված առաջարկներն ընդունվել են:

«Կառավարությունը դեմ չէ նախագծին: Հիմնական աշխատանքը պետք է արվի կառավարության կողմից կարգը մշակելու ընթացքում, պետք է հստակ չափորոշիչներ որդեգրենք, որպեսզի խուսափենք հնարավոր ռիսկերից»,- ասաց Ուդումյանը: