ԱԺ-ն այսօր քվեարկությամբ վավերացրեց ՀԱՊԿ վերաբերյալ 4 արձանագրություններ, որոնք վերաբերում էին կառույցի կանոնադրությունում և կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելուն:
Ըստ այդմ՝ 105 կողմ ձայներով ընդունվեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը, 107 կողմ ձայներով «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու մասին, 111 կողմով՝ «1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին և 112 կողմ, 1 ձեռնպահ ձայներով՝ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը։