Երիտասարդական խորհրդարանի ՀԱԿ, Ժառանգություն, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները նախօրեին բոյկետել էին նիստն ու դուրս եկել դահլիճից, ինչի պատճառով քվորում չէր եղել և մնացած պատգամավորները չէին կարողացել քվեարկել պարտադիր և ըստ անհրաժեշտության հարցերի վերաբերյալ: Նրանք միայն քննարկել էին այդ հարցերը` քվեարկությունը թողնելով հաջորդ նիստին:
Նիստի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում , սակայն, այս մասին ոչ մի հիշատակում չկա: