տուն Քաղաքական ԱԺ-ն մտադիր է համագործակցել Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի հետ

ԱԺ-ն մտադիր է համագործակցել Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի հետ

295
0

Այսօր՝ հունվարի 14-ին, կայացել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը՝ նախագահությամբ Ռուբեն Ռուբինյանի («Իմ քայլը» խմբակցության անդամ):

Ի թիվս օրակարգային հարցերի, հանձնաժողովը քննարկեց «Կենտրոնամերիկյան խորհրդարանի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցության կնքման վերաբերյալ» նախաձեռնությունը:

Անդրադառնալով տվյալ նախաձեռնությանը՝ հանձնաժողովի անդամները հարցը դիտարկեցին և կարևորեցին ՀՀ իշխանությունների՝ բազմաբևեռ արտաքին քաղաքականության ռազմավարության համատեքստում, օրակարգային համարելով Կենտրոնական և Լատինական Ամերիկայի երկրների հետ փոխշահավետ գործակցությունը:

Ի վերջո, հանձնաժողովը կողմ քվեարկեց և դրական եզրակացություն տվեց նախաձեռնությանը և առաջարկեց ՀՀ Ազգային ժողովին միջխորհրդարանական համաձայնագիր կնքել կենտրոնամերիկյան խորհրդարանի հետ: