տուն Քաղաքական Հայաստան ԱԺ-ն հատուկ նիստ է հրավիրել. Արարատ Միրզոյանը պատգամավորներին շտապ հրավիրում է նիստերի...

ԱԺ-ն հատուկ նիստ է հրավիրել. Արարատ Միրզոյանը պատգամավորներին շտապ հրավիրում է նիստերի դահլիճ

221
0

ՀՀ Ազգային ժողովը այսօր ժամը 13:00-ին հատուկ նիստ է հրավիրում՝ քննարկելու արտակարգ դրության ժամկետը մեկ ամսով երկարացնելու մասին Կառավարության այսօրվա որոշումը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս առիթով հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ. Ազգային ժողովի հատուկ նիստը կսկսվի ժամը 13.00-ին»: