ԱԺ քառօրյայի շրջանակում պատգամավորներն առաջին ընթերցմամբ միաձայն՝ 94 կողմ քվեյով ընդունեցին զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը։
Օրինագծով առաջարկվում է ՀՀ Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով սահմանվում է զորամասում կամ զինծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից պատժել ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով:
Նույն նախագծի կարգավորմամբ, մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի նկատմամբ, միեւնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը, պատժվելու է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվելու է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով: