տուն Քաղաքական ԱԺ-ն ընդունեց ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու նախագիծը

ԱԺ-ն ընդունեց ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու նախագիծը

389
0

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քվեարկության է դրել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու Կառավարության կողմից ներկայացված Սահմանադրական դատարանի մասին Սամանադրական օրենքում լրացում կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

«Սա սահմանադրական օրենք է և հարկավոր է պատգամավորների ընդհանուր ձայների երեք հինգերորդը»,- նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Արման Բաբաջանյանը վարման կարգով ելույթ ունեցավ՝ նշելով, որ նախագիծը չի լուծի խնդիրը, բայց ինքը կողմ կքվեարկի։

Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու։

Կողմ՝ 65, դեմ՝ 33,  ձեռնպահ՝ 0, գումարած բացակա պատգամավորների կողմ քվեարկությունները՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։