«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ հաստատեց:
Այսպիսով` արտակարգ դրության ավարտից հետո հնարավոր կլինի չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:
Հիշեցնենք՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, բայց արտակարգ դրության պատճառով այն չկայացավ:
Հայկ Մագոյան